Հուշադրամ՝ Կոկո Շանելի պատվին

14:00 • 29.11.08

Ֆրանսիայում թողարկվել են 5 եվրո անվանական արժեքով հուշադրամներ՝ նվիրված համաշխարահային նորաձևության լեգենդ Կոկո Շանելին։ Հուշադրամների դիզայնն իրականցվել է Chanel նորաձևության տան նախագահ Կառլ Լագերֆելդի կողմից։ Հուշադրամը նվիրված է Կոկո Շանելի ծննդյան 125-ամյակին։

Սահմանափակ քանակությամբ արտադրված դրամները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 1-ին։ Ոսկե հուշադրամը  (տպաքանակը՝ ընդամենը 99 հատ) գնահատվել է 5 900 եվրո, իսկ ահա արծաթե 11 000 հուշադրամներից մեկը հնարավոր կլինի ձեռք բերել 45 եվրոյով։ 

Բոլոր հուշադրամների վրա պատկերված է Շանելի կիսադեմը, հայտնում է askwoman.ru-ն։