Սեղանը՝ որպես արվեստի և «ինքնութուն» բացահայտելու միջոց
Սեղանը կարող է նաև ինքնարտահայտման միջոց լինել, արվեստի միջոց, որի օգնությամբ կարելի է անհատներ բացահայտել: ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացված ցուցահանդեսի գլխավոր հերոսն ու միակ կերպարը, որի շուրջ համախմբվել են մի խումբ արվեստագետներ, հենց սեղանն է:
Ցուցահանդեսը կրում է «Ինքնություն» խորագիրը, մասնակցում են ինչպես կին, այնպես էլ տղամարդ արվեստագետներ՝ Սոնյա Պալասանյան, Հերիքնազ Գալստյան, Համլետ Հովսեփյան, Լուսիկ Ագուլեցի և ուրիշներ:
Ցուվահանդեսի համադրող Արփա Հակոբյանը սեղանի գաղափարի գերակայությամբ փորձում է ապացուցել, որ մեր օրերում արդեն խոհանոցը միայն կնոջ հետ չի ասոցացվում և սեղանի կիրառությունը տարբեր գործերում նաև դա է հաստատում. ցուցահանդեսը կոչված է հայ կնոջ դիմանկարի վերծանման միջոցով խոսել մարդ անհատի պատմության մասին:
«Ի վերջո, ճաշարանում, թե աշխատավայրում, բակում կամ գնացքի վագոնի մեջ` սեղանն ինքնաբերաբար պարտադրում է հաղորդակցություն: Սեղանը, որի շուրջ հավաքված առնվազն երկուսը` կին և տղամարդ, ապա մի խումբ մարդիկ ձևավորում են անձի, ընտանիքի, սոցիալական խմբերի, հանրույթի ու
հասարակության ինքնության արժեհամակարգը», - նշում է Արփա Հակոբյանը:
«Ինքնություն» ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:










