Թարիվերդիևը՝ նաև ռոմանսի վարպետ
Հայկական ծագումով խորհրդային անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 75-ամյակի կապակցությամբ կբացահատվի նրա ստեղծագործության պակաս հայտնի հատվածը: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյոււղի ջանքերով դեկտեմբերի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ կազմված բացառապես Թարիվերդիևի ռոմանսներից: Համերգ-կոմպոզիցիայի համար ստեղծագործություններ ընտրվել են նրա «Ժամանիր» շարքից:
Համերգին իրենց կատարմամբ հանդես կգան պետկոնսերվատորիայի դասախոս, դաշնակահարուհի Սահենիկ Մաղաքյանը և դոցենտ, սոպրանո Մարգարիտա Հովսեփյանը: Համերգի մուտքն ազատ է:










