«Հայաստանի նոր գույներ» նկարչական ցուցահանդեսը` Աբու Դաբիում
Նոյեմբերի 23-30-ը ՀՀ-ԱՄԷ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բարձր հովանու ներքո Աբու Դաբիի մշակութային հիմնադրամի Ալ-Նախիլ սրահում կայացել է «Հայաստանի նոր գույներ» նկարչական ցուցահանդեսը։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներ, Աբու Դաբիում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ներկայացված էին անհատական ոճի ինը արվեստագետների կտավներ, որոնք աչքի էին ընկնում հայ ազգային մշակութային նրբերանգներով, հայոց բնաշխարհի պատկերներով։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության և Աբու Դաբիի մշակույթի ու ժառանգության հիմնադրամի համատեղ ջանքերով։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։










