Սիրիայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներ

17:55 • 01.12.08

Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումների շրջանակում շարունակվում են Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոնի ներկայացումները Լաթաքիայում, Հալեպում, ինչպես նաև պարի պետական անսամբլի ելույթները Հալեպում։

ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հայ արվեստագետների ելույթներն արժանանում են սիրիացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Դեկտեմբերի 1-ին Հալեպում պարի պետական անսամբլի ելույթով կեզրափակվեն Հայաստանի մշակութային օրերը Սիրիայում։ 2009թ. երկրորդ կիսամյակում նախատեսվում է Հայաստանում անցկացնել Սիրիայի մշակույթի օրեր։