«Լուսիկը` Սարյանի մուսան» Վարպետի տուն-թանգարանում
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Լուսիկը` Սարյանի մուսան» խորագրով գեղանկար և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, որը նվիրվում է Մարտիրոս Սարյանի կնոջ` Լուսիկ Սարյանի ծննդյան 115-ամյակին: Սարյանի հավաքածուում կնոջը պատկերող ստեղծագործությունները մեկ ցուցահանդեսում հավաքելու գաղափարը Վարպետի թոռնուհի Ռուզան Սարյանինն է, ով նաև տուն-թանգարանի տնօրենն է: Դեռ 80-ականներին, ծանոթանալով պապի նամակներին, Ռուզանը որոշել է, որ մի օր անպայման ներկայացնելու է Լուսիկին` որպես Սարյանի մուսա:
Ցուցահանդեսում ընդգրկված 42 աշխատանքներից միայն մեկն է բերվել Ազգային պատկերասրահից, 3-ը տուն-թանգաանի ֆոնդերից են, իսկ մյուսները` Սարյան ընտանիքի հավաքածուից:
Լուսիկը Ղազարոս Աղայանի դուստրն է, Սարյանի հետ ծանոթացել է 1915թ. Թիֆլիսի «Մեկ բաԺակ թեյ» սրճարանում: Ռուզան Սարյանը հիշում է, որ տատը շատ հյուրասեր ու առատաձեռն կին էր, սիրում էր նվերներ մատուցել, համեղ ճաշեր էր պատրաստում` հատկապես վրացական խոհանոցից, ինչպես նաև շատ գեղեցիկ ձայն ուներ. միշտ երազել է երգչուհի դառնալ, բայց իր երազանքը զոհաբերել է հանուն ամուսնու արվեստի:










