Պետֆիլհարմոնիկի ելույթները Ճապոնիայում
Նոյեմբերի 4-24-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ճապոնական Koransha concert and planning agency-ի հրավերով հյուրախաղերով է հանդես եկել Ճապոնիայի տարբեր քաղաքներում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ նվագախումբը 15 համերգների ընթացքում է կատարել է Խաչատրյան, Չայկովսկի, Ռախմանինով, Դվորժակ, Բորոդին, Ռիմսկի-Կորսակով, այդ թվում՝ 4 անգամ Տոկիոյում: Պետֆիլհարմոնիկը ելույթներ է ունեցել Տոկիոյի, Տոկիգիի, Նիգատայի, Տոյամայի, Օսակայի, Համամացուի և Շիզուոկայի լավագույն համերգասրահներում: Նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ ջութակահար Քեթրին Մանուկյանը (Կանադա) և դաշնակահար Հիրոյո Իմագավան (Ճապոնիա):










