Հայաստանն ու Ուկրաինան կհամագործակցեն բազմակողմանի
Նոյեմբերի 30-ին Օդեսա քաղաքի հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունների շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Ուկրաինայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Վասիլի Վովկունը ստորագրեցին «ՀՀ մշակույթի նախարարության և Ուկրաինայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության միջև 2008-2012թ.թ. համագործակցության մասին» պայմանագիրը։
ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, պայմանագիրը համապատասխան իրավական դաշտ է ապահովում երկու երկրների միջև հետագա մշակութային բազմակողմանի համագործակցության համար։










