Հայկական մշակութային ժառանգությունն ու դրա պահպանության խնդիրները
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 3-5-ը Երևանում և Օշականում անցկացվում է քննարկումների կլոր սեղան «Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում» թեմայով, որ նախաձեռնել է մշակույթի նախարարությունը «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հասարակական կազմակերպության և Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: Նախաձեռնության նպատակն է ապահովել փորձի և տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև փոխադարձաբար ոլորտի համակարգերի և մեթոդների ծանոթացում:
Մշակութային ժառանգության պահպանության այս կլոր սեղանին մասնակցում են հայ և այլազգի շուրջ 50 մասնագնետեր՝ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր քննում են ոլորտի խնդիրերն ու փորձում համապատասխան լուծումներ գտնել: Քննարկումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին:










