Նախագահը շնորհավորել է Նիկոլայ Նիկողոսյանին
Ծննդյան 90-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Նիկողոսյանին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ շնորհավորանքներն ու ամենաանկեղծ բարեմաղթանքները Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ։
Ձեր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության շնորհիվ մեր մայրաքաղաքը, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այլ քաղաքներ, զարդարվեցին կոթողային ճարտարապետության արվեստի հրաշալի նմուշներով, որոնք հայրենասիրության ու գեղեցկության զգացումներ են արթնացնում մեր հայրենակիցների մի քանի սերունդների մոտ և անկեղծ հարգանք` Ձեր բացառիկ տաղանդի բազմազգ երկրպագուների սրտերում։
Ձեր երկարատև և բեղմնավոր ուղին նույնքան արժեքավոր է ինչպես ժամանակակից հայկական, այնպես էլ ռուսական մշակույթի համար։
Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք և նորանոր ստեղծագործական նվաճումներ»։










