Լուսին Դինքը գուցե ֆիլմ նկարահանի հորեղբոր ճակատագրի մասին

13:55 • 05.12.08

Հրանտ Դինքի եղբոր դուստրը` լրագրող Լուսին Դինքը, այս օրերին Երևանում է, մասնակցում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպած հայ-թուրքական 2-րդ կինոսեմինարին: Նա նաև ռեժիսորի ասիստենտ է և լրագրողների այն հարցին, թե ինչու անձամբ չի նախաձեռնում մի նոր ֆիլմ, որը կպատմի հորեղբոր Ճակատագրի մասին, Լուսին Դինքը պատասխանեց, որ «կամաց-կամաց, մի օր ինքը կստեղծի նման ֆիլմ»:

«Կինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց» խորագրով հայ-թուրքական կինոսեմինարը անցկացվում է Երևանում և Ծաղկաձորում դեկտեմբերի 4-8-ը: