«Աստված ամեն ինչ հիշում է», հուշում է Վլադմիր Սպիվակովը
«Աստված ամեն ինչ հիշում է» արտահայտությունը որպես պատգամ մարդկությանն ու հատկապես հայերին ուղղում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ով 3 բացառիկ համերգներով գտմվում է Հայաստանում է:
Նրա առաջարկով 1 րոպե լռությամբ լրագրողները հոտնկայս հարգեցին ժամեր առաջ կյանքից հեռացած Ալեքսեյ 2-րդ-ի հիշատակը:
Սպիվակովի այցը Հայաստան կապված է նրա կնոջ հոր` Զարեհ Սահակյանցի 75 ամյակի և 88-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի հետ: Երեկ Գյումրի այցելելուց հետո նա ուրախ է, որ տեսել է թեկուզ ոչ վերածնված քաղաք, բայց գոնե բազում տաղանդավոր երեխաներ, ովքեր արդեն ապացույցն են, որ Գյումրին «հաղթել է ժամանակին»: Ինքն անձամբ միշտ նպատակ է ունեցել իր արվեստով լույս բերել մարդկանց, ինչը ստացվում է մինչև հիմա: Իր երազանքը` նվագախմբով ու համերգներով ճանապարհորդել մինչև աշխարհի եզրը, դեռ ընթացքի մեջ է, շարունակում են նվագել ու ներշնչանք դառնալ մարդկանց համար:
Սպիվակովը շատ է հավանել 2 օր առաջ Երևանում կայացած իրենց համերգը. խոստովանում է, որ միշտ չէ նման բան ասում: Հիմա է զգում, որ փոխադարձ մեծ կարոտ կար Երևանի ու հայերի նկատմամբ:
Դեկտեմբերի 3-ին «Մոսկվայի վիրտուոզները» հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում, իսկ 4-ին` Գյումրիում: Վաղը նախատեսված է նրանց համերգը կրկին ֆիլարմոնիկի դահլիճում. կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը` ի հիշատակ 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի:










