Թուրք ջութակահարը մենահամերգով հանդես կգա Երևանում

09:51 • 08.12.08

Դեկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգա թուրք անվանի ջութակահար, Թուրքիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Չիհաթ Աշքինը: Համերգի ընթացքում Աշքինին կնվագակցի Գյուլդեն Թեզթելը (դաշնամուր):

Ծրագրում կհնչեն հայ, թուրք և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայնրիխ Իգնաց ֆոն Բիբեր, Գրիգ, Շուման, Արդա Ագոսյան, Ադնան Սայգուն և ուրիշներ: Կհնչի նաև Չիհաթ Աշքինի հեղինակած «Երեք մանրանվագ»-ը:

Համերգը կայանում է որպես «Կոմիտաս» քառյակի և նրանց թուրք գործընկերների միջև 2002թ. կայացած երաժշտական փոխայցերի շարունակություն: Հայկական կողմից նոյեմբերի 25-ին Ստամբուլում մենահամերգով է հանդես եկել «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը: