Թբիլիսիում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի և Վրաստանի միջև
Այսօր Թբիլիսում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Էկատերինա Շարաշիձեն ստորագրել են 1995թ. օգոստոսի 14-ի «Վրաստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարի տեղակալ Դավիթ Քիրիան ստորագրել են երկու նախարարությունների միջև «2008-2010թթ. ընթացքում համագործակցության մասին» ծրագիրը։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` ութերորդ նիստն անցկացնել 2009թ. Երեւանում։ Ժամկետն ու օրակարգը կորոշվեն ավելի ուշ` աշխատանքային կարգով։










