Հայկական ջազը շարունակում է տոնել
«Հայկական ջազ – 70» հոբելյանական միջոցառումները շարունակվում են: Հերթական համերգը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երբ երևանյան բեմը ջազով կլցնեն ոճի հայ ներկայացուցիչները: Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ կունենան հայկական ջազի 3 վառ անունները՝ սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանը, ով այսօր համարվում է ռուսաստանյան ջազի ամենավառ դեմքերից մեկը, հայկական ջազի ակունքներում կանգնած սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը և հավետ երևանցի դաշնակահար, արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանը:
Համերգին կմասնակցեն նաև Նիկողայոս Վարդանյանը՝ կոնտրաբաս, Հայկ Շաքարյանը՝ դաշնամուր, և Աշոտ Հարությունյանը՝ հարվածային գործիքներ:










