Թուրք լրագրողը հայերի մասին գիրք է հրատարակել

10:01 • 10.12.08

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կկայանա թուրք լրագրող Օսման Քյոքերի «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գրքի շնորհադեսը։ Գրքի հրատարակմանն աջակցում են Եվրասիա համագործակցության հիմնադրամը և թուրքական «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը:

Գիրքը Թուրքիայում լույս է տեսել 2005թ-ին և պարունակում է Օսմանյան կայսրությունում բնակվող հայ համայնքի կյանքը ներկայացնող բազմաթիվ բացիկներ:

Օսման Քյոքերը «Բիզամանլար» հրատարակչության հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է, որը հրատարակում է գրքեր Թուրքիայի բազմազգ ժառանգության և դրա անհետացման վերաբերյալ: Թուքիայի տարբեր քաղաքներում և այլ երկրներում նա ներկայացրել է Թուրքիայում բնակվող հայ ազգի պատմությունը: