Հայկական, թուրքական, քրդական ու վրացական երգեր միևնույն համերգում

09:50 • 11.12.08

«Դռները բացեք, գարուն է գալիս» խորագիրն է կրում համերգը, որը միևնույն բեմում կմիավորի հայկական, թուրքական, քրդական, վրացական, արաբական և այլ ազգային երգեր: Համերգը կկայանա դեկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ստամբուլի Սայաթ Նովա երգչախմբի և թուրքական Քարդեշ Թյուրքուլեր անսամբլի մասնակցությամբ: Խմբերը կկատարեն հիմնականում ժողովրդական երգեր, հայկականներից՝ «Բինգյոլ», «Կիլիկիա», «Հայոց աշխարհ» և այլն:

Համերգը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հայ-թուրքական «Երաժշտական կամուրջ» ծրագրի մի մասն է: Այն կկայանա նաև դեկտեմբերի 13-ին Վանաձորում:

Քարդեշ Թյուրքուլեր անսամբլը ձևավորվել է 1993թ.` նպատակ ունենալով Թուրքիայում ապրող ժողովուրդների երգերը կատարել իրենց իսկ լեզվով: Իսկ Սայաթ-Նովա երգչախումբը հիմնվել է 1971թ.՝ Ստամբուլի հայկական եկեղեցուն կից: