Հայրենադարձության թեմայով միջազգային գիտաժողով Ծաղկաձորում
Դեկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում անցկացվում է միջազգային գիտաժողով «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. Հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» թեմայով: Գիտաժողովը նախաձեռնվել և իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համատեղ ջանքերով:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը, մի խումբ գիտնականներ ու հասարակական գործիչներ Հայաստանից և սփյուռքից՝ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից և այլն:










