Ամփոփվել է «Հայկական հուշարձանների ճանաչում» ծրագիրը

10:56 • 13.12.08

«Հայկական հուշարձանների ճանաչում» ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՄԱՓ մշակութային հասարակական կազմակերպությունը, որը ծրագրի փորձնական փուլի համար առանձնացրել էր պատմամշակութային 5 հուշարձան՝ Գառնի, Գյումրի, Զվարթնոց, Նորավանք և Խոր Վիրապ/Արտաշատ։ Տարվա ընթացքում տպագրվել են նշված հուշարձանները ներկայացնող 20 հազար օրինակ գրքույկներ 4 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և իտալերեն, ինչպես նաև այդ տեսարժան վայրերում տեղադրվել են 54 տեղեկատվական վահանակներ և 30 ուղեցույց ցուցանակներ 5 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և
ֆրանսերեն։ Իսկ 6 այլ լեզուներով լամինացված թերթիկներից՝ գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, եբրայերեն, պարսկերեն և արաբերեն, այցելուները կարող են օգտվել հուշարձանի տարածքում։

«Հայկական հուշարձանների ճանաչում» ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության համագործակցությամբ և ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության մասնագիտական խորհրդատվությամբ։