«Երևանում չկա ջազային վոկալ», կարծում է Լևոն Մալխասյանը

15:01 • 15.12.08

«Երևանում ջազային վոկալ, դժբախտաբար, չկա` ոչ արական, ոչ իգական», համոզված է ՀՀ արվեստի վաստակվոր գործիչ, ճանաչված դաշնակահար Լևոն Մալխասյանը, ում համար ջազ վոկալի բացառություն կարող է լինել միայն Արամոն, ով մեծ վարպետությամբ Ալ Ջերոյի գործեր է կատարում:

«Ընդհանրապես ջազային վոկալով պետք է շատ լուրջ զբաղվել, քանի որ Սայաթ-Նովայի ու ռաբիսի միջև «Summertime» չեն երգում», - կարծում է ջազ երաժիշտ: Իսկ Երևանից դուրս, օրինակ, Մոսկվայում, շատ հայ վոկալիստներ կան` Իրինա Օտիևա, Մարիամը, ով վերջերս համերգներ ունեցավ Երևանում, Սերգեյ Մանուկյանը:

Որպես հայկական ջազ վոկալի վառ դեմքեր Լևոն Մալխասյանը նշեց Տաթևիկ Հովհաննիսյանի և Էլվինա Մակարյանի անունները: Իսկ մեզանում վոկալի նման վիճակի պատճառն, ըստ նրա, համապատասխան դպրոցի բացակայությունն է: