Գառուն է գալիս...

15:18 • 21.02.09

Մարտի 22-ին հանրահայտ երգիչ Գառուն ընդամենը մեկ համերգով հանդես կգա Երևանում։ Ինչպես հայտնում է երգչի պաշտոնական կայքը, Գառուն Երևան կժամանի՝ ավարտելով Ռուսաստանում իր շրջագայությունը։ Այդ ընթացքում նա համերգներով հանդես կգա ինչպես Մոսկվայում և Սանկտ–Պետերբուրգում, այնպես էլ Սամարայում, Չելյաբինսկում, Նիժնի Նովգորոդում, Ռոստովում, Եկատերինբուրգում, Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում։

Գառուի երևանյան համերգը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչպես մեզ հայտնեցին ՄՀՀ–ում,  տոմսերն առայժմ վաճառքի չեն հանվել։

Հայաստանյան համերգից հետո Գառուն կմեկնի Ուկրաինա, որտեղ մարտի 24–ին և 26-ին համերգներով հանդես կգա Օդեսայում և Կիևում։