Սերժ Սարգսյանը պարգևատրեց Նիկոլայ Նիկողոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել քանդակագործության և կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Բագրատի Նիկողասյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին։










