«Հայ ազգը գերի է ընկել հեռուստատեսությանը», Սոս Սարգսյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանն այսօր մշակույթի նախարարության կողմից ճանաչվեց «Արվեստի երախտավոր», սակայն տիտղոսի համար իր ուրախությունն արտահայտելու փոխարեն կիսվեց հեռուստատեսության վտանգի մասին իր մտորումներով: Պատմեց, որ նախորդ գիշեր չէր կարողացել քնել, քանի որ մի հաղորդում էր դիտել, որտեղ Վանուշ Խանամիրյանն էր մասնակցել, իսկ մի երիտասարդ աղջիկ «ստրիպտիզ» էր պարել:
«Հայ ազգը գերի է ընկել հեռուստատեսությանը, և հիմա ինչ ուզում անում են նրա հետ», - նշել է դերասանն ու ավելացրել, որ «հեռուստատեսությունն այսօր մեծագույն չարիք է, որը մեզ հեռացնում է մեր արմատներից, իսկ առանց արմատի ոչինչ չի ծլի»:
Խոսելով սերիալների մասին`Սոս Սարգսյանը կոչ է անում երիտասարդությանը հեռու մնալ դրանցից, քանի որ չի հավատում, թե այդ սերիալների հերոսները նույնացնում են մեր հասարակության անդամներին, դրանք դիտող երիտասարդների հորը, մորը կամ որևէ բարեկամի:
«Արվեստի երախտավոր» ճանաչված մեկ այլ մշակույթի գործիչ էլ` դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը, հավատացնում է, որ հայերին հակացուցված է սերիալ նկարահանել:










