Մշակույթի նախարարությունը շնորհեց «Արվեստի երախտավոր» առաջին տիտղոսները

14:13 • 23.02.09

Մշակույթի նախարարությունը` նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, «Արվեստի երախտավոր» առաջին տիտղոսները շնորհեց թատերարվեստի բնագավառում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին:

«Արվեստի երախտավոր» տիտղոսը սահմանվել է մշակույթի նախարարության կողմից և այս տարվանից շնորհվելու է հայ արվեստի և գրականության բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բազմամյա ծառայությունների, ինչպես նաև նշանակալի, ակնառու ստեղծագործական գործունեության համար: Տիտղոսը ներառում է պատվոգիր և արձանիկ` Անահիտ աստվածուհու կիսանդրիով: Նախարարի փոխանցմամբ այս տարվա համար սահմանվել է 8 մրցանակ։ Մյուս 6-ի մասին կիմանանք հաջորդիվ:

Տիտղոսների շնորհման առթիվ մշակույթի նախարարությունում հավաքվել էին Արմեն Խանդիկյանը, Արթուր Ութմազյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Էլբակյանը, Հակոբ Ղազանչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Ժիրայր Դադասյանը և ուրիշներ: