Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի սեզոններ
Մարտից Հայաստանում կմեկնարկեն ու մինչև նոյեմբեր կշարունակվեն Վրաստանի մշակույթի սեզոնները, որոնց շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվի վրացական ժամանակակից արվեստը, հյուրախաղերով հանդես կգան վրացական թատերախմբեր, Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Զ. Ժալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնը և այլն:
Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնների բացման կապակցությամբ Հայաստան կժամանի նաև պաշտոնական պատվիրակություն` Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարի տեղակալ Մարինա Չոգոշվիլու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Զ. Պալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, թատրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Սակվարելիձեն, թատրոնի մամուլի ծառայության տնօրեն Թամար Մոդեբաձեն, Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վախթանգ Կախիձեն և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարության միջազգային ծրագրերի վարչության մասնագետ Թենգիզ Գորգաձեն:










