Հայաստանում կանցկացվի Սևծովյան մշակութային ծրագիր

11:09 • 28.02.09

2008թ-ի նոյեմբերից մինչև 2009թ-ի ապրիլը Հայաստանը նախագահում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Այդ առթիվ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մարտի 4-5-ը Հայաստանում կանցկացվի Սևծովյան մշակութային ծրագիր:

Ծրագրի շրջանակներում կկայանա կլոր սեղան «Համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում» թեմայով, Ազգային պատկերասրահում կբացվի «Սևծովյան երկրների մշակութային խճանկար» խորագրով ցուցահանդես, կցուցադրվեն տարաշածրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու վերակագնմանը նվիրված ֆիլմեր: Իսկ Գեղագիտության Ազգային կենտրոնում կբացվի «Սև ծովին` արևոտ երկինք» խորագրով Սևծովյան տարածաշրջանի երկրների մանկական ցուցահանդեսը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1992թ-ին, դրա կազմում ընդգրկված են տարածաշրջանի երկրներից Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան, Ռուսաստանը և Ուկրաինան: