Այթմատովին նվիրված միջազգային համաժողովին նաև հայեր են մասնակցել
Փետրվարի 25-28-ը Բիշկեկում կայացել է աշխարհահռչակ ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի 80 ամյակին նվիրված միջազգային համաժողով, որին նաև հայկական պատվիրակություն է մասնակցել` ի դեմս կինոռեժիոր Կարեն Գևորգյանի, ով նկարահանել է Չ. Այթմատովի «Пегий пес, бегущий по краю моря»-ն, և Ռուս–հայկական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանի: Համաժողովի ընթացքում կայացած կլոր սեղանները կրել են հետևյալ խորագրերը` «Վարպետն ու դարը», «XXI դարի ընթերցողը», «Երկխոսություն ապագայի համար», մասնակիցները հանդիպել են Ղրղզստանի ուսանողության հետ, ելույթներ են ունեցել Ղրղզստանի հանրային հեռուստատեսությամբ:
Միջազգային այս համաժողովը միաժամանակ ամփոփեց 2008թ-ին ԱՊՀ-ում հայտարարված Գրականության և ընթերցանության տարին:
Չինգիզ Այթմատովը ծնվել է 1928թ-ին և կյանքից հեռացել 80 տարեկան հասակում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով` այդ թվում և հայերեն: Նրա գործերի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր, դրամատիկական ներկայացումներ և բալետներ: Ընթերցողների լայն շրջանում Այթմատովը հայտնի է իր «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպով:










