Վրացի մշակույթի գործիչները եղբայրության ու համագործացկության կոչ են անում
Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնների բացման առթիվ այս օրերին Երևանում է գտնվում վրացի մշակույթի գործիչների պաշտոնական պատվիրակություն, որի կազմում է նաև բալետի աշխարհահռչակ պարուհի, Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին: Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրացի գործիչները նշեցին, որ շատ են գնահատում նամանատիպ հանդիպումների անդյունքում փոխադարձ համագործացկություն ստեղծելու հեռանկարները:
«Մենք շատ մոտ հարևաններ ենք ու գալով այստեղ` ես հասկացա, որ բարեկամներով եմ շրջապատված», - ասաց Նինո Անանիշվիլին, ով ափսոսում է, որ այսքան կարճ հեռավորության պարագայում մենք դեռ մշակութային համագործակցություն չենք ունեցել: Նա եղբայրության ու ընկերության կոչ արեց ու հավատացրեց, որ պատրաստ է համագորածցության: Օրինակ, մեծ հաճույքով կիրականացնի օպերայի և բալետի թատրոնի անձնակազմերի փոխայցերի ծրագրեր, որը փորձի մեծ փոխանակում կլինի:
Վրացի հյուրերը պատրաստվում են հնարավոր համագործակցության նախագծերը քննարկել հայ գործընկերների հետ:










