Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

12:09 • 01.04.09

Խորեն Ամրահամյանն այսօր կդառնար 79 տարեկան: Ծնվել է 1930թ-ի ապրիլի մեկին Երևանում է և տարիներ անց մարդկանց հիշողության ու տպավորությունների մեջ հաստատվել որպես «Առաջին սիրո երգ»-ի Արսենը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի Պավլեն, «Սարոյան եղբայրներ»-ի Գևորգը և էլի մի շարք կերպարներ, որոնք մեկընդմիշտ փաստեցին Խորեն Աբրահամյան դերասանի տաղանդը: Գևորգի դերի համար նա արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի:

1951թ-ին ավարտել էր Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, աշխատել Մայր թատրոնում որպես դերասան, ապա նաև ռեժիսոր և գործադիր տնօրեն: Խորեն Աբրահամյանը եղել է նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Սակայն ստեղծագործական կյանքը մեծամասամբ կինոյին է առնչվում` նրա դերասանական վարպետությամբ զարդարելով տանսյակ ժապավեններ:

2008-ի ապրլին Երևանի Նալբանդյան 7 հասցեում բացվեց Խորեն Աբրահամյանի հուշաքարը: