Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

17:21 • 04.11.26

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լենվել Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 4/7) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, անհնար է եղել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
  • առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում՝ կեղտի կուտակումով, եղել է մասնիկների թափվելու վտանգ:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,-նշել են մարմնից: