Շարունակվում են Գերմանիայի մշակութային շաբաթները
Հայաստանում Գերմանիայի մշակութային շաբաթները շարունակվում են Գերմանիայից ժամանած երաժիշտներ Գյոց Բերնաուի և Սայալի Դադասի համերգներով, որոնք կկայանան այսօր և վաղը Երևանում և Դիլիջանում:
Համերգները նախաձեռնել և իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ծրագրում ներառված են հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ` Հարությունյան, Խաչատրյան, Սպենդիարյան, Բեթհովեն Դիտրիխ, Շուման և Բրամս: Գերմանացի երաժիշտները հանդես կգան դաշնամուրի և ջութակի կատարումներով:
Միաժամանակ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության գերմանական գանձերը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, որն առաջիկայում նախատեսվում է ցուցադրել նաև Սիսիանում և Վանաձորում:
Իսկ Ազգային պատկերասրահում շարունակվում է գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի ցուցահանդեսը:










