Գողություն պատկերասրահից, գողոնի մեջ` նաև Սարյան ու Բաշինջաղյան

11:45 • 02.04.09

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-31-ի գիշերը Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացվել է հայ կերպարվեստի տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող 10 հեղինակների` Հմայակ Հակոբյան, Սուրեն Սաֆարյան, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան, Ստեփան Աղաջանյան, Հովհաննես Այվազովսկի, Սեդրակ Առաքելյան, Մարիամ Ասլամազյան, Գևորգ Բաշինջաղյան, Խաչատուր Եսայան` ընդհանուր թվով 18 գեղանկար աշխատանքներ:

Երկիրն ու մշակույթը սիրող բոլոր քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում այս դատապարտելի արարքի մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել իրենց: