Մոսկովյան Կրեմլում նորից կանցկացվի «Տաշիր» մրցանակաբաշխությունը

11:53 • 02.04.09

Ապրիլի 4-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որն իր կարճատև պատմության ընթացքում հասցրել է դառնալ բավական մասսայական միջոցառում հայաստանյան և սփյուռքահայ մշակութային կյանքում: Այն համարվում է սփյուռքում անցկացվող ազգային մրցանակաբաշխություն, ամեն տարի 21 անվանակարգերում մրցանակներ է հանձնում մի շարք երգիչների, երաժիշտների և մշակութային այլ գործիչների հայ մշակույթում ունեցած մեծ ավանդի կամ նվաճումների համար:

Այս տարի նույնպես «Տաշիր»-ը կացնկացվի Կրեմլի պալատում, Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մրցանակաբաշխությունը մեծ իրադարձություն է ոչ միայն հայերի, այլ նաև ռուսաստանցիների կյանքում: Ավելին՝ «Տաշիր»-ը ճանաչվել է Կրեմլում անցկացվող ամենամեծ մասսայականաություն վայելով իրադարձությունը:

Տարբեր տարիների մրցանակաբաշխությունն իրենց ներկայությամբ պատվել են համաշխարհային մեծության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Խուլիո Իգլեսիասը, Լիզ Միտչելը, Շեռը և ուրիշներ:

«Տաշիր 2009»-ը կցուցադրվի Հանրայինի ուղիղ եթերում, մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Եվրատեսիլի հայ պատվիրակները` Ինգա և Անուշ Արշակյանները: