Իլհամ Ալիևը հրաժարվել է գնալ Թուրքիա

11:32 • 04.04.09

Ապրիլի 6-7-ին Թուրքիայում կկայանա «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումը։ Նշենք, որ հրավիրվածների թվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Իլհամ Ալիևի որոշումը կարելի է դիտարկել որպես բողոք ընդդեմ Թուրքիայի վարած քաղաքականության՝ մասնավորապես, սահմանը բացելու հետ կապված։

Ինչօես արդեն հայտնել էինք, Հայաստանը «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։