Ուկրաինայի հայերը հերքում են հայկական եկեղեցու յուրացման մասին լուրը

09:48 • 06.04.09

Օրերս Патриархия.Ru կայքը տեղեկացրել էր, որ Կամենեց-Պոդոլսկի ուկրաինական քաղաքում գտնվող Սրբ Նիկողայոս հայկական եկեղեցին (XV-XVI դարեր), որը պատրաստվում էին վերականգնել և փոխանցել այդ հինավուրց քաղաքի հայկական համայնքին, յուրացրել է «Կիևի հայրապետության ուկրաինական ուղղափառ եկեղեցին»։

Այս տեղեկությունը, սակայն, հերքվում է Analitika.at.ua կայքի կողմից։

«Ռուսական տեղեկատվական կայքերից մեկը տեղեկություն է տարածել, թե, իբր, Ուկրաինան անօրեն փոխանցել է հայկական տաճարը Կիևի հայրապետությանը։ Հիշեցնենք, որ սա տեղեկատվական ագրեսիայի առաջին դեպքը չէ՝ ուղղված Ուկրաինայում հայկական սփյուռքի դեմ։ Մենք արդեն վերապրել ենք Լվովի ենթադրյալ վերանվանումը, Սրբ Խաչ մենաստանի սարսափելի վերակառուցումը և այլն»,- նշված է կայքի հոդվածում։

Հոդվածի հեղինակը հավելում է, որ չնայած այս բոլոր ենթադրյալ ասեկոսեներին, Լվով քաղաքի անունն անփոփոխ է մնում, իսկ Սրբ Խաչ մենաստանի վերանորոգված տեսքը միայն ուրախացնում է։