Ռեժիսոր Դեյվիդ Լինչը կներկայանա Մոսկվայում որպես նկարիչ

14:46 • 07.04.09

Ռեժիսոր Դեյվիդ Լինչը կժամանի Մոսկվա իր՝ Fetish և The Air on Fire անհատական ցուցահանդեսների բացմանը մասնակցելու համար։ Ցուցահանդեսների բացման արարողությունը տեղի կունենա «Գառաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնում։

«Նորաձևությունը և ոճը լուսանկարում» փառատոնի շրաջանակներում ցուցադրվելու է այսօրվա դրությամբ Լինչի ամենամեծ հավաքածուն, որը բացահայտում է կուլտային ռեժիսորի մեջ նկարչի անհատականությունը։ Ցուցադրության մեջ են ներգրավվել գեղանկարչություն, լուսանկար, վիմագրություն, փորձառական կինո և ձայնային էտյուդներ, որոնք ստեղծվել են 1960թ. ի վեր։

Ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի 53-ամյա ներկայացուցիչը, ով երբեմն ելույթ է ունենում որպես դերասան, հանդիսանում է 1990թ. Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի։ Դեյվիդ Լինչը Կաննի փառատոնի մրցանակին է արժանացել նաև ռեժիսորական աշխատանքի համար 2001թ.։ Նա երեք անգամ առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն ռեժիսոր։

Դեյվիդ Լինչի կուլտային ֆիլմերի ցուցակում են «Ռետինե գլխիկը», «Փիղ մարդը», «Կապույտ թավիշը», «Մալհոլանդ Դրայվը»։