Հարձակում են գործել ռուս կինոռեժիսորի վրա

12:39 • 07.04.09

Այսօր հայտնի է դարձել, որ հարձակում է իրականացվել հայտնի ռուս կինոռեժիսոր Մառլեն Խուցիևի վրա։ Ինչպես հաղորդում է Эхо Москвы-ն, դա տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայում՝ ռեժիսորի տան մուտքի մոտ։

Ըստ ոստիկանության տվյալների՝ դա սովորական կողոպուտ էր. հանցագործը սպառնալիքներով խլել է 83-ամյա ռեժիսորից բջջային հեռախոսը և փողերը՝ մոտավորապես հազար ռուբլի։

Այժմ ոստիկաններն իրականացնում են օպերատիվ հետախուզման միջոցառումներ։ Մառլեն Խուցիևը նշել է, որ իրեն լավ է զգում։