«Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով»

12:12 • 10.04.09

Ապրիլի 13-20-ը արդեն 8-րդ անգամ կացկացվի «Ազգային գրադարանային շաբաթը», որն այս տարի կրում է «Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով» խորագիրը: Մեկ շաբաթվա ընթացքում անցկացվող գրքին ու գրադարանին նվիրված բազմաբնույթ միջոցառումների շարքը նպատակ ունի վերհանել գրադարաններում ու ընթերցողների առջև ծառացած խնդիրները, վերաիմաստավորել գրքի ու գրադարանի դերը:

«Ազգային գրադարանային շաբաթը» կմեկնարկի Հայաստանի Ազգային գրադարանում, ապրիլի 16-ին կնշի Թումանյանական և Կոմիտասյան օր` ի պատիվ վերջիններիս 140-ամյա հոբելանների, կանցկացվի հատուկ հանդիպում ԱԺ պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների հետ, կկազմակերպվի դպրոցական շարադրությունների մրցույթ: Գրադարանային շաբաթվա ընթացքում ապրիլի 18-ը կնշվի որպես Խոնարհումի օր, երբ կմեծարվեն հանրապետության կամ կոնկրետ բնակավայրերի նշանավոր մարդիկ: Իսկ ապրիլի 19-ին մարդիկ միմյանց գրքեր կնվիրեն`գիրքը լավագույն նվեր կարգախոսով:

«Ազգային գրադարանային շաբաթը» իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան: