Երևանյան կինոդպրոցում շարունակում են կրթել նոր սերնդին
Ֆիլմի նախագիծ, կինոսցենար և դրամատուրգիական երկ, նկարահանումներ, արհեստական լուսավորում, պրոդյուսեր, ֆիլմարտադրություն. այս և կինոյի ստեղծմանն առնչվող այլ թեմաներ են քննակվել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային բարձրագույն կինոդպրոցի 3-րդ դասընթացի շրջանակներում, որոնք մասնակցել են բացառապես հայ երիտասարդներ։ Դասընթացը կայացել է մարտի 21-29-ը Երևանում` բարձր կուրսերի ուսանողների կամ մի քանի տարվա փորձ ունեցող երիտասարդ ռեժիսորների, օպերատորների և սցենարիստների մասնակցությամբ։
Կինոդպրոցում իրենք գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդի կինոգործիչների հետ կիսել են օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, հնչյունավորող Կարեն Ծատուրյանը, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, դասընթացը ղեկավարել է «Ոսկե Ծիրան»-ի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
Այժմ կինոդպրոցի 25 մասնակիցներն իրենց տեսական գիտելիքները փորձում են կիրառել գործնական աշխատանքում։ Առանձին ստեղծագործական խմբերով նրանք մշակել և ներկայացրել են 2 սցենարներ` 3 րոպե տևողությամբ մեկ ֆիլմի և մոնտաժային երեք կադրից բաղկացած ֆիլմի համար։ Դասընթացը վարած մասնագետների հետ իրենց սցենարները քննարկելուց հետո նրանք կսկսեն կյանքի կոչել դրանք։










