Երաժշտական կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
Այսօր երեկոյան Երևանում կկայանա «Երաժշտական կամուրջ» Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ և ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգի ծրագրում ընդգրկված են Մ. Ֆիլդզի «Կրակոտ սիրտ»-ը, Մ. Բլիսի «Հուացու սիրտը» վոկալ շարքը նվագախմբի և սոպրանոյի համար, Էլ. Բելի «Անդրոմեդա» դաշնամուրի կոնցերտը, բոստոնաբնակ հայազգի կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի «Հայկական սյուիտ»-ը և հայաստանցի Էդուարդ Սադոյանի «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիան: Ֆիլհարմոնիկ նվագախումբը կգլխավորի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, իսկ մենակատարներն են` Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Հայկ Մելիքյանը (դաշնամուր):










