Վախճանվել է հանրահայտ ֆրանսիացի գրողը
Վախճանվել է ֆրանսիական գրականության դասական Մորիս Դրյուոնը։ «Դիմադրություն» շարժման մասնակցի 91-ամյակին մնացել էր մի քանի օր։
Գրողի մահվան մասին հայտնել է Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար Էլեն Կառեր դ՛Անկոսը։
«Ես հրաժեշտ եմ տալիս մեծարգո գրողին, դիմադրության մեծ մարտիկին, մեծ քաղաքական գործչին, գրչի մեծ վարպետին և մեծ հոգու տեր մարդուն»,- նշված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ուղերձում։
Հիշեցնենք, որ Մորիս Դրյուոնը օրենբուրգցի վերաբնակ, դերասան Լազար Կեսելի որդին է, ով 1908թ. ընտանիքի հետ միասին Ռուսաստանից տեղափոխվել էր Նիս։










