Ժան Ռենոն Հայաստան չի գա, բայց խաղում է հայի դերում

16:10 • 15.04.09

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Ռենոն «Առաջին շրջան» ֆիլմում նկարահանվել է հայի դերում: Հայկական թեմայով ֆրանսիական այս թրիլլերի ռեժիսորը Լոռեն Տյուելն է, ֆիլմը թողարկվել է 2009թ. մարտին և կդառնա «Ոսկե ծիրան» 2009-ի բացման ֆիլմ` ցուցադրվելով հուլիսի 12-ին Երևանում:

«Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչները պատմեցին, որ փորձել են փառատոնին հրավիրել նաև Ժան Ռենոյին, վերջինս մեծ ցանկություն է հայտնել, սակայն երևանյան փառատոնը ոչ հարմար ժամանակ է նրա համար. այդ օրերին դերասանի կինը ծննդաբերելու է:

«Առաջին շրջան» ֆիլմն իր հետ Հայաստան կբերի ազգությամբ հայ պրոդյուսերը` Ալան Թերզյանը, ով առաջին անգամ է այցելելու հայրենիք: