Շառլ Ազնավուրը պաշտոնապես նշանակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան

16:26 • 06.05.09

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնև)։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև)։