Ջիվան Գասպարյան. «Իմ ցանկությունն է, որպեսզի հայ-թուրքական սահմանը որքան հնարավոր է շուտ բացվի»
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Hurriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում խաղաղութության կոչ է արել հայ և թուրք ժողովորդներին:
«Կարևոր չէ, որ դուք մահմեդական եք, իսկ մենք` քրիստոնյա: Մենք խոնարհվում ենք նույն Սրբության առջև և դրան տանող բոլոր ճանապարհները նույնն են»,- ասել է վարպետը:
«Իմ ամենամեծ ցանկությունն է, որպեսզի հայ-թուրքական սահմանը որքան հնարավոր է շուտ բացվի»,- ասել է Ջիվան Գասպարյանը:
«Սա կարագացնի երկու երկրների միջև երկխոսությունը»,- ասել է նա` ավելացնելով, որ ինքը ցանկանում է մինչև իր մահը տեսնել, որ երկու ժողովուրդներն ապրում են խաղաղության մեջ»:
Մեծ վարպետի խոսքերով` արդեն «ճիշտ ժամանակն է», որպեսզի հայ և թուրք ժողովուրդները բարձրացնեն իրենց բաժակները` խմելով «խաղաղության և եղբայրության կենացը»:
Գասպարյանը պատմել է, որ իր ընտանիքը Մեծ Եղեռնի ժամանակ փրկել է թուրք ընտանիք:
«Իմ նախնիներն արմատներով Մուշից են: Իմ պապը 6 երեխա է ունեցել: 1915թ. նրանց թուրք հարևանը փրկել է այդ երեխաների կյանքը` նրանց թաքցնելով ախոռում»,- պատմել է երաժիշտը:
Նրա խոսքով` իր պապը մինչև կյանքի վերջ այս ընտանիքի մասին խոսել է սիրով և հարգանքով: «Իմ պապի ամենամեծ ցանկությունն էր` մինչև իր մահը տեսնել այս ընտանիքին և նրանց իր օրհնությունը տալ, սակայն նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ»,- ասել է Գասպարյանը:










