Համերգ` նվիրված Եվրոպայի օրվան

10:32 • 11.05.09

Մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա դասական երաժշտության համերգ` նվիրված Եվրոպայի օրվան, որը նախաձեռնել և իրականացնում են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նավագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

Համերգի ծրագրում կհնչեն Խաչատրյան, Վերդի, Ռոսինի և Շտրաուս, իսկ որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը` սոպրանո, Հասմիկ Թորոսյանը` սոպրանո, Պերճ Քարազյանը` տենոր, Գուրգեն Բավեյանը` բարիտոն, Սուրեն Մանուկյանը` բաս, և Խաչիկ Մաթևոսյան` բաս: Համերգի դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է: