Հերքում. Կառերասը չի պատրաստվում հեռանալ բեմից

13:16 • 11.05.09

Խոսե Կառերասի հիմնադրամը «կտրականապես» հերքել է լոնդոնյան Times-ի այն տեղեկատվությունը, թե համաշխարհային տենորն, իբր, մտադիր է ավարտել իր օպերային ելույթները։ Թերթը սխալ է թարգմանել Խոսե Կառերասի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ այժմ քիչ ժամանակ է հատկացնում օպերային։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

«Օպերայի և դասական երաժշտության սիրահարները գիտեն, որ Խոսե Կառերասը վերջին տարիներին մեծամասամբ կենտրոնացել է համերգային գործունեության վրա՝ շրջագայելով ողջ աշխարհով։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ նա հրաժարվում է ելույթ ունենալ օպերաներում, եթե դրա համար համապատասխան պայմաններ լինեն»,- ասվում է հիմնադրամի հայտարարությունում։