Բաթումում կկառուցեն համաշխարհային մակարդակի օպերային թատրոն
Բաթումում սկսվում է համաշխարհային մակարդակի օպերային թատրոնի շինարարությունը։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է այդ մասին Բաթումում, որտեղ նա մեկնել էր ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, գրում է Business Грузия-ն։
Ըստ Սահակաշվիլիի՝ դա լինելու է ամենամեծ օպերային թատրոնը Սևծովյան տարածաշրջանում։ Նոր թատրոնը կբացվի հաջորդ տարվա ամռանը, և, ինչպես նշել է նախագահը, դա հնարավորություն կընձեռի Բաթումում անցկացնել համաշխարհային մակարդակի օպերային փառատոններ։
Բացի այդ, ինչպես հայտարարել է նախագահը, մեկ շաբաթ անց Բաթումում կսկսվի HYATT հյուրանոցային համալիրի շինարարությունը, որը, ըստ նախագահի գնահատականի, լինելու է ամենամեծը տարածաշրջանում։ Առաջիկա օրերին Բաթումում սկիզբ է դրվելու նաև ծովափնյա նոր զբոսայգու շինարարությանը։










