2010թ. ամենավաճառվող ալբոմները
MTV–ն հրապարակել է 2010թ. ամենավաճառվող ալբոմների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի The Fame Monster ալբոմը, որը վաճառքի է հանվել 2009թ. վերջին և վաճառվել 5.8 միլիոն օրինակով։
«Ալբոմը դարձել է տարվա բեսթսելլերը։ Ես անհանգստությամբ եմ մտածում, թե ինչ է լինելու հետո։ Հավատացեք և շատ աշխատեք, և ձեր երազանքները կկատարվեն»,- գրել է երգչուհին Twitter–ի իր բլոգում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Էմինեմի Recovery սկավառակը։ Ալբոմը վաճառքի է հանվել հունիսին և կես տարվա ընթացքում վաճառվել 5.7 միլիոն օրինակով։
Երրորդ տեղը զբաղեցրել է 16-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերը, սակայն հաշվի են առնվել նրա երկու ալբոմները միասին՝ My World և My World 2.0, որոնք վաճառվել են 5.6 միլիոն օրինակով։










