«Օսկարն» առանց Թոմ Կրուզի և Քեթի Հոլմսի
Հայտնի հոլիվուդյան դերասաններ և ամուսիններ Թոմ Կրուզը և Քեթի Հոլմսը խիստ վիրավորված են «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի հերոսուհի Էնն Հեթեուեյից և պատրաստվում են բոյկոտել «Օսկարի» 83–րդ մրցանակաբաշխությունը, քանի որ Լոս Անջելեսում փետրվարի 27–ին կայանալիք միջոցառումը վարելու է Հեթեուեյը։
Զույգի վիրավորվածության պատճառը 32–ամյա Քեթի Հոլմսի ծաղրանմանակումն էր, որը Saturday Night հեռուստաշոուի ժամանակ դեռ 2010–ի նոյեմբերին արել էր Էննը։
Աղջիկը ծաղրել էր ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկի տիկնոջը՝ տեսախցիկների առջև նրա պահելաձևի և խոսելու համար։
Չարաբաստիկ ծաղրանմանակումից հետո Էննը փորձել է ինչ–որ կերպ հարթել իրավիճակը՝ բացատրելով, որ նա նմանակել է Հոլմսի մարմնավորած կերպարներից մեկին, այլ ոչ թե դերասանուհուն, բայց աստղային զույգը, միևնույնն է, խորապես վիրավորվել է։
Այժմ ամուսինները հրաժարվում են հայտնվել այնտեղ, որտեղ կգտնվի իրենց նեղացրած աղջիկը։ Այնպես որ, հնարավոր է այս անգամ «Օսկարը» անցնի առանց Թոմ Կրուզի և Քեթի Հոլմսի, հայտնում է Росбалт–ը։










