Հեռուստաքննադատները որոշել են տարվա լավագույն ֆիլմը

11:05 • 15.01.11

Ամերիկայի հեռուստատեսային կինոքննադատների ասոցիացիան (Broadcast Film Critics Association) հունվարի 14–ին բաժանել է իր մրցանակները։ Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, 2010թ.–ի լավագույն ֆիլմ է դարձել Դևիդ Ֆինչերի «Սոցիալական կայք» ֆիլմը Facebook–ի մասին։

Ֆինչերը ճանաչվել է նաև լավագույն պրոդյուսեր։

Տարվա դերասան է դարձել Քոոլին Ֆերթը «Թագավորը խոսում է» ֆիլմում խաղացած դերի համար, լավագույն դերասանուհի ճանաչվել է Նատալի Պորտմանը «Սև կարապ» ֆիլմում խաղացած դերի համար ։

Լավագույն անիմացիոն նախագիծ ճանաչվել է «Խաղալիքների աշխարհ. մեծ փախուստ» մուլտֆիլմը։

Ասոցիացիայի հատուկ մրցանակը տրվել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին երաժշտության և ֆիլմի համադրության համար։
Ասոցիացիայի մրցանակաբաշխության արարողությունը անցկացվում է Լոս–Անջելեսում։